|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 24-ին Ախալցխայում շարունակվել են Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Առավոտյան Ախալցխայի հայությունը քաղաքի Սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցու մոտից վանկարկումներով, պահանջատիրական պաստառներով, կոչերով և երգերով բարձրացավ Ախալցխայի Մարդա թաղամաս՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողի մոտ:
Ավանդաբար ելույթ ունեցան Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները, որոնք հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով, արտասանեցին և երգեցին հայրենասիրական երգեր: