|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու շուրջ քննարկումներին։
«1984թ. օգոստոսի 22-ին 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնը, ի նշան Ռեյգանի դեմ բողոքի, այրեց ԱՄՆ դրոշը:
Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշանակեց 2000 դոլար տուգանք:
Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն` սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է, որը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրությամբ (1-ին ուղղմամբ):
Ժողովրդավարական երկրների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ:
Նկարում Գրեգորի Լի Ջոնսոնն է ԱՄՆ դրոշն այրելիս (1984թ.)»։