|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Այսօր զավեշտալի դեպք պատահեց Իշխան Սաղաթելյանի եղբայրների հերթական դատական նիստի ժամանակ: Ոստիկան վկան մտածելով, որ նաև ես եմ մեղադրյալ՝ հաստատակամ պնդում էր, որ դեպքի վայրում նաև ինձ է տեսել»։
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբորը` Նաիրի Սաղաթելյանին և հորեղբոր որդուն` Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել։
Նշենք, որ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի շրջանակներում էլ նրանց մեղադրանք է առաջադրվել: Արդեն 4 տարի ընթացող դատական գործն ըստ փաստաբանի՝ շինծու է, մեղադրանքի հիմքում ապացույց չկա։