|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինչպես հայատնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Լրագրողները ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է, որ SMS են ուղարկել բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով իրենց կողմ քվեարկությունը նկարեն: Աղազարյանը պատասխանեց․ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ, քանի որ չեմ շփվում ՔՊ-ական պատգամավորների հետ»։
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ իրավապահ համակարգն արդար կլինի իր նկատմամբ, Աղազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ պաշտպանվել: Անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել: Իհարկե, սա քաղաքական հետապնդում է:
Ես իմ ելույթում ասելու եմ որոշակի բաներ, այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք կար, ինչ-որ պատճառ կար, որ ես հայտնվեռլ եմ այս վիճակում»:
Նա ընդգծեց, որ առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն է: