|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեծ Բրիտանիան կանցկացնի «կամավորների կոալիցիայի» նոր գագաթնաժողովը՝ մի շարք եվրոպական երկրների զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցով։ Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով բիտանական կառավարությունում իր աղբյուրներին։
«Կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները, ինչպես նրանց անվանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, կրկին կհանդիպեն Նորթվուդի կենտրոնակայանում, որտեղ ռազմական պլանավորողներն արդեն իսկ նախնական բանակցություններ են վարել ուժերը մոբիլիզացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ բրիտանական կառավարության ղեկավարը սույն հարցը քննարկել է ոչ միայն եվրոպական երկրների, այլև Թուրքիայի ղեկավարության հետ, որը հիպոթետիկորեն դիտարկում է զորք ուղարկելու հարցը։ Նախատեսվում է, որ համաժողովը կտևի երեք օր։