|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը տեղեկացնում է, որ լույս է տեսել ՀՃՈՒ հիմնադրամի Գիտական հրատարակություններ շարքի 19-րդ հատորը՝ «Խոջիվանք», Սամվել Կարապետյանի հեղինակությամբ։
«Նախահրատարակչական աշխանաքները կատարվել են «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկության և ՀՃՈՒ ԱՄՆ-ի աջակցությամբ:
Հրատարակվել է ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ:
Աշխատությունը ներկայացնում է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնված և այժմ ամբողջությամբ ոչնչացված հանրահռչակ Խոջիվանքի գերեզմանոցի պատմությունը»: