|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների և կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին:
Մտքեր են փոխանակվել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և, հատկապես, Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:
Կարևորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները։
18.03.2025