|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մարտի 18-ին հեռախոսազրույց է նախապատրաստվում։ Լուրը հաստատել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք երբեք դա չենք անում, երբեք իրադարձություններից առաջ չենք ընկնում: Խոսակցությունն իսկապես պատրաստվում է: Սակայն մեր ընկալմամբ, իհարկե, երկու նախագահների միջև զրույցները բովանդակային առումով որևէ քննարկման ենթակա չեն: Հետևաբար, մենք դա չենք անի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին` թե ինչ թեմաների են անդրադառնալու նախագահները զրույցի ժամանակ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտրարել էր գործընկերոջ հետ տեղի ունենալիք հեռախոսազանգի մասին։