|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կրեմլը դրական է գնահատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատրաստակամությունը՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, բայց Մոսկվայի հետ բանակցությունների արգելքը կարող է խոչընդոտ դառնալ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրական, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ - Հարցն այն է, թե ում հետ պետք է նստել: Առայժմ նախկինի նման պահպանվում է ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու՝ Ուկրաինայի նախագահի իրավական արգելքը։ Ուստի ընդհանրապես մոտեցումը դրական է, բայց նրբություններն առայժմ չեն փոխվում»: