|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ: Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։
Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։
Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։