|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ՝ բանակցություններին ժամանելուն:
«Ես լսել եմ, որ նա ցանկանում է գալ ուրբաթ օրը: Եթե նա ցանկանում է այդ ճանապարհորդությունը կատարել, ինձ համար լավ կլինի», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության լուծումը կարելի է արագ գտնել, սակայն չի բացառել, որ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։
Թրամփը վստահեցրել է, որ եթե Ուկրաինան զգալի օգնություն չստանար ԱՄՆ-ից, «այս պատերազմը երկար չէր տեւի»։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Զելենսկին մտադիր է այցելել ԱՄՆ՝ ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների և այլ ռեսուրսների համատեղ արդյունահանման մասին համաձայնագիր ստորագրելու ամերիկյան կողմի հետ։