|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դատարանն այսօր վերացրեց Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը և համակցված խափանման միջոց ընտրեց գրավը՝ սահմանելով 10 մլն դրամ և բացակայելու արգելքը։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր ընթանում էր գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ժամանակ փաստաբանները միջնորդեցին դատարանին՝ փոխելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը։
Նաև նշենք, որ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը, սակայն միջնորդությունը մերժվեց։