|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փարիզը Կիևին օգնություն կցուցաբերի Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններ վարելու հարցում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով` Զելենսկին զրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերեն, դա «հիանալի նորություն» կլինի։
«Բայց միայն ուկրաինացիները կարող են բանակցել ամուր և երկարատև խաղաղության շուրջ։ Մենք կօգնենք նրանց... Ֆրանսիան իր դերը կունենա այս գործընթացի արագացման գործում»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում: