|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները դեռ չեն սկսել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման քննարկումը: Այս մասին CNN-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց միջև մեկնարկային շփումներ չեն եղել՝ քննարկելու, թե արդյոք պետք է նման հանդիպում, և եթե պետք է, ապա որտեղ և ինչպես այն անցկացնել։ Մի շտապեք», - ասել է Պեսկովը CNN-ի լրագրողներին։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թրամփն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարության միջև կառուցողական շփումների մասին։