|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լրատվամիջոցները հայտնում են մերձմոսկովյան Մյաչկովո օդանավակայանի մոտ թեթևշարժիչային ինքնաթիռի կործանվելու մասին։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել՝ նշում է «112» տելեգրամյան ալիքը։
«Մոսկվայի մարզի Մյաչկովո օդանավակայանի մոտ թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան»,-նշել է «112» տելեգրամյան ալիքը, իսկ որոշ աղբյուրներ հաղորդում են 2 զոհի մասին։
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։