|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Էն մարդն է իմ դեմ ցուցմունք տալիս, ով ինքն է արել էդ ամենը»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն այս փուլում լսում է գործով տուժող ճանաչված ոստիկանին։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։