|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ազգային բարերար Գաբրիել Չենբերջյանի դատավարությանը․
«Հերթական աբսուրդ քրեական վարույթն ու դատական գործընթացը՝ մարդու իրավունքների մի շարք ակնհայտ խախտումներով:
Այս անգամ թիրախը ազգային բարերար Գաբրիել Չենբերջյանն է, ով բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Մայր Հայաստանում ու Արցախում (միայն Արցախում՝ շուրջ 4 մլն դոլարի չափով):
Նրան հրատապ ձերբակալել են, ազատ արձակել, հիմա էլ հրատապ, առանց լսված լինելու իրավունքի իրացման նույնիսկ ֆորմալ հնարավորության, փորձում են կալանավորել:
Այս ակնհայտ շտապողականությունից ու մեղադրանքի հիմք հանդիսացող ապացույցների առնվազն առերևույթ բացակայությունից կրկին քաղաքական պատվերի հոտ է փչում:
Մարդուն հնարավորություն տվեք իր իրավունքները պատշաճորեն պաշտպանելու և ապացուցելու իր անմեղությունը»։