|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարումների դադարեցումը բացասաբար կանդրադառնա Եվրոպայի տնտեսական ներուժի և եվրոպացիների կենսամակարդակի վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Մրցունակ և էկոլոգիապես մաքուր ռուսական էներգիայի մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասաբար է ազդում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Կիևի ռեժիմի որոշման աշխարհաքաղաքական ֆոնն ընկած է մակերեսի վրա: Հին աշխարհի էներգետիկ շուկայի վերաբաշխման հիմնական շահառուն և ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է», - ընդգծել է դիվանագետը։