|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնեց Վրաստանի 6-րդ նախագահի պաշտոնը: Նա ընտրվել է դեկտեմբերի 14-ին հատուկ կոլեգիայի կողմից և ստացել 224 ընտրողի ձայն։
Նշենք՝ Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանում՝ արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցների բողոքի ցույցերի ֆոնին:
Զուրաբիշվիլին իր հերթին հայտարարել է հանրապետությունում կրկնակի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Զուրաբիշվիլին լքել Է Վրաստանի նախագահի պալատը և դուրս եկել ցուցարարների մոտ։