|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի ու հանդիպել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես Իրանի հայկական համայնքից տեղեկացրել են Yerkir.am-ին` հանդիպման ժամանակ իրանցի բարձրաստիճան գործիչը շնորհավորել է հայության Սուրբ Ծնունդն ու Ամանորը, բարեմաղթանքներ հղել՝ կարևորելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը։