|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Հայտնում է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը:
«Նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»,- նշել է նա։