|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինչպես հաղորդեց Alpha News-ի աղբյուրը Ռուսաստանի կառավարությունում, դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն՝ ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի հիմնադրամին դրամաշնորհ տրամադրելու մասին, որն ուղղվելու է Հայաստանում դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի ֆինանսավորմանը։
Համաձայն կարգադրության՝ 2024-2028 թվականներին Ռուսաստանի Դաշնությունը պետական բյուջեի միջոցներից հատկացնելու է ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի դպրոցականների սննդի ապահովման համար։