|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ ներկայացվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի https://transport.yerevan.am կայքը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից մայրաքաղաքում անցում է կատարվում տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։