|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեուլում բողոքի ցույցեր են տեղի ունենում, ներկաները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այսօր Հրվ. Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել քաղաքացիներից և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին:
Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Տոբուրո»-ն, մտադիր է Կիմ Յոն Հյոնին մեղադրել պետական դավաճանության համար, քանի որ վերջինս աջակցել է երեկ նախագահի՝ ռազմական դրություն սահմանելու որոշմանը: