|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վարորդների գործադուլին՝ գրելով․
«Որո՞նք են վարորդների խնդիրը և ինչո՞ւ են նրանք ճիշտ․
«Հայաստան» խմբակցության մեր գործընկերները առավոտվանից գործադուլ իրականացնող վարորդների հետ են։
Այս պահին միայն պետք է շեշտել, որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրական իրավունք ունի գործադուլ իրականացնելու։ Գործադուլը հարուցող պատճառները վերացնելը և ճգնաժամը կարգավորելը պատկան մարմինների պարտականությունն է։ Ցանկացած եվրոպական քաղաքում այսպիսի գործադուլները սովորական երևույթներ են, ավելին՝ շատ այլ մասնագիտություններ ունեցողներ էլ հաճախ՝ որպես սոլիդարության դրսևորում միանում են ոլորտային գործադուլ իրականացնողներին»։