|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, և մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում այն կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Այս մասին նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանն այժմ դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, և դա արտացոլում է երկրի ղեկավարության ներկայիս քաղաքական դիրքորոշումը»,- ընդգծել է կազմակերպության ղեկավարը։
Հիշեցնենք՝ Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության սառեցման մասին, կրկին չի մասնակցում գագաթնաժողովին, սակայն հայտարարել է, որ չի առարկում նախատեսված փաստաթղթերի ընդունմանը: