|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գազայի հատվածում Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ պատկերված են 15 երեխաներ և կանայք, որոնք, ըստ նրա՝ իսրայելական զինվորականների թողած պահածոներ ուտելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց թունավորում ախտանիշով, հայտնում է Al Jazeera-ն:
Մամուլի խոսնակ Մահմուդ Բասալն իր թելերամյան ալիքում գրել է, որ իսրայեցի զինվորականները սննդամթերքը թողել են նախորդ ներխուժման ժամանակ՝ երկրի հյուսիսում սովից տուժած Շուջայա թաղամասում:
«Քաղաքացիներին հորդորում ենք զգույշ լինել նման պահածոներ գնելիս, հատկապես՝ կաթնամթերք։ Ձեռնպահ մնացեք դրանք օգտագործումից, քանի որ իսրայելական օկուպացիոն ուժերը միտումնավոր թողնում են այդ փչացած արտադրանքը՝ վնասելու համար դրանք սպառողներին»,- նշել է նա։