|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարևորել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ներկայացնելով Ռիո դե Ժանեյրոյում G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման մանրամասները։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի շրջանակներում։
Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանում հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որի շնորհիվ լիովին կկատարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները: Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու ու բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկեցին Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։