|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը հետխորհրդային երկրների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության աջակցության քողի տակ բորբոքվում են ցանկացած բողոքի տրամադրություններ, հայտարարել է նա։
«Նոր կամ սրվող սպառնալիքներն ուղղված են այդ թվում դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Ընդ որում, ակտիվորեն օգտագործվում են «փափուկ ուժի» գործիքները՝ ուսուցում, կրթաթոշակներ, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, այն ամենը, ինչը կարող է գործի դնել այլ հանրապետությունների «ուկրաինացման» վտանգավոր սցենարները՝ նրանց ՌԴ-ից պոկելու նպատակով։ Արդյունքն արդեն տեսանելի է ոչ միայն Ուկրաինայում, այլև Մոլդովայում և Վրաստանում»,- ընդգծել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահը։