|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Կազանում BRICS-ի գագաթնաժողովը ցույց տվեց համաշխարհային մեծամասնության ցանկությունը՝ հաստատել արդար աշխարհակարգ, բարեփոխել համաշխարհային ինստիտուտները և կառուցել հավասար տնտեսական կապեր։ Պայմանագրերի փաթեթ է կնքվել առևտրի, ներդրումների, արհեստական ինտելեկտի, էներգետիկայի և կլիմայի և լոգիստիկայի ոլորտներում», - ասել է փոխարտգործնախարարը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսությունների մասնաբաժինը արդեն հասել է 70%-ի, իսկ վճարումների գրեթե 90%-ն իրականացվում է ազգային արժույթով։ Փոխարտգործնախարարը ընդգծել է, որ էներգետիկ անվտանգությունը ժամանակակից զարգացման հիմնասյուներից է։