|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում Երեւանի դիրքորոշումը կազմակերպության նկատմամբ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել», - պատասխանել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ - ից հայտնել էին, որ Լավրովը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմապլանային փոխգործակցության զարգացման հարցեր ՝ շեշտը դնելով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում:
Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար» և հավելել, որ կազմակերպության երկու երկրներն օգնել են Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ: