|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ անցկացվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում։ Նախաձեռնության նպատակն է, որպեսզի COP29-ի անցկացման օրերին ՀՀ խորհրդարանը հայտնի իր դիրքորոշումը՝ միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնելով հայ գերիների ազատ արձակման վրա։
«Մենք չենք կարող Ադրբեջանից արդարադատություն ակնկալել, պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին այնտեղ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ իրենք դատում են արցախահայությանը՝ հավաքական իմաստով։ Պետք է թույլ չտանք, որպեսզի Ադրբեջանն իր նպատակներն իրականացնի»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։