|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սթիվեն Միլլերին նշանակել իր վարչակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Միլլերը, որը նախկինում զբաղեցնում էր Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը նրա առաջին վարչակազմում, հայտնի է որպես միգրացիոն քաղաքականության ոլորտում խիստ միջոցառումների գլխավոր գաղափարախոսը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփի պաշտոնավարման հաջորդ չորս տարիների ընթացքում նա մտադիր է զգալիորեն խստացնել իր մոտեցումը, այդ թվում՝ ապօրինի ներգաղթյալների արտաքսումների թիվը տասնապատիկ ավելացնելով՝ տարեկան հասցնելով մեկ միլիոն մարդու: Նորընտիր նախագահ Թրամփը շուտով կսկսի որոշումներ կայացնել այն մասին, թե ով է աշխատելու երկրորդ վարչակազմում: