|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Չեմ կարող ասել՝ դիմումը հաստատվել է, թե ոչ», - ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` Արմեն Հայրապետյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2023 թվականի փետրվարի 7-ին։