|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։
«Իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամասերում մարդիկ ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով»,- ասել է Ուիլյամսը:
Նա հավելել է, որ սպառնալիքների մասին լուրերը չեն հաստատվել՝ տեղեկացնելով, որ շրջանի իշխանությունները կպնդեն, որպեսզի երեկոյան վերաբացվեն խափանված երկու ընտրատեղամասերը: