|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:
Իր ելույթում Թունբերգը քննադատել է COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը ՄԱԿ-ի որոշումը՝ այն որակելով «երեսպաշտություն»։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մեծապես կախված է հանածո վառելիքից, և այդ երկրի վարչակարգը ծրագրել է ավելի ընդլայնելու հանածո վառելիքի արտադրությունը: