|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ի պատասխան Ջամշիդ Շարմահդի մահապատժի, որը բացի Իրանի քաղաքացիությունից ուներ նաև Գերմանիայի քաղաքացիություն, Գերմանիայի կառավարությունը կփակի Իրանի բոլոր հյուպատոսությունները, գրում է գերմանական Bild պարբերականը։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ խոսքը Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում եւ Մյունխենում Թեհրանի դիվանագիտական ներկայացուցչությունների մասին է։ Բեռլինում դեսպանատունը կմնա բաց:
«Մենք մեր խիստ բողոքն ենք փոխանցել իրանական ռեժիմի գործողությունների դեմ և մեզ իրավունք ենք վերապահում հետագա միջոցներ ձեռնարկել»,-ասված է նախարարության X-ի հարթակում: