|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա խորհրդարան:
Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այնուհետեւ նախարարները, ուժային կառույցների եւ իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը:
Նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
Նշենք, որ սեպտեմբերին՝ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»: