|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, հարաբերություններ չեն կարգավորի»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունը միշտ վերջին պահին է իմանում և կանգնում փաստի առաջ։ Միևնույն է, թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, որևէ առաջընթաց իրենց հարաբերությունների մեջ դժվար է կանխատեսել։ Նրանք Հայաստանի հետ կապերը կկարգավորեն այն ժամանակ, երբ իրենց պահանջները կբավարարվեն», - նշեց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։