|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։
Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ փոխանցելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ X-ի միկրոբլոգում արված գրառումը։
«Ցավոք, ունենք 3 զոհ և 14 վիրավոր», - իր գրառման մեջ նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ հարձակում գործած 3 անձանցից 2-ը վնասազերծվել են։Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գտնվում էր Կազանում՝ մասնակցելու ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին, տեղեկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։