|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․
«Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն հաղթեց 5:0 հաշվով:
Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ: Երեկոյան ռինգ դուրս կգան տղաները, այստեղ մենք ունենք 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ»: