|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Լրացավ մեկ տարին, ինչ իմ ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ այլ հայերի հետ նա շարունակում է ապօրինի պահվել Բաքվում, որտեղ բացահայտորեն խախտվում են նրանց հիմնարար իրավունքները:
Աշխարհը չպետք է նկատի անարդարություն ու ոչինչ չանի: Ժամանակն է գործելու, հատկապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ծաղրելով այն, ինչը պետք է առանցքային կլիմայական իրադարձություն լինի աշխարհի համար, որը մարդու իրավունքները համարում է իր օրակարգի առանցքը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»: