|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ին դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Լիբանանի կրթության նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է Լիբանանի բոլոր շրջաններում պետական և մասնավոր դպրոցները, քոլեջներն ու համալսարանները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության տեքստում։
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախապատրաստված պետական ուսումնական հաստատությունները կբացվեն որպես երկրի հարավային շրջաններից փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ։