|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության կարևորությունը:
Բլինկենը նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:
Նա դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցում ձեռքբերումները, այդ թվում ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի ստորագրումը։