|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի առավոտյան գնդակոծության հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնել Է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են Բելգորոդ քաղաքի բժշկական հաստատություններ»,-նշել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգորոդը գնդակոծվել է, որի հետևանքով քաղաքում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել։