|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16,700 դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»։