|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ նախագահական պալատում տեղի է ունեցել միջոցառում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ադրբեջանցի երգչուհի Ազերինը, ով հանդես է եկել «Çırpınırdın Karadeniz» երգով։ Ադրբեջանցի երգչուհին ելույթն ավարտել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստով, ինչն արժանացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիացմունքին ու չդադարող ծափահարություններին։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո հետո այդ օրը Թուքրիայում տոնվում է որպես «Ժողովրդավարության և ազգային միասնության օր»։