|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Yerkir.am-ի տեղեկություններով երկուշաբթի ագրարային համալսարան է այցելելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համալսարանի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայում պատրաստվելու նախարարի այցին և արժանանալու նրա բարեհաճությանը։ Նիստերի դահլիճը լեփ֊լեցուն ապահովելու նպատակով, ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարական են ստացել զանգել-խնդրել հեռակա համակարգի ու քոլեջի ուսանողներին, որպեսզի ներկա լինեն հանդիպմանը։ Մյուս հանձնարարականը վերաբերում է աշխատակիցներին։ Պատրաստվում են նիստերի դահլիճ չթողնել այն աշխատակիցներին, ովքեր կարող են բարձրացնել խնդրահարույց հարցեր և ներկայացնել համալսարանի իրական վիճակը։ Սակայն դժգոհ աշխատակիցները հավաստիացում են, որ մասնակցելու են հանդիպմանը, նախարարի և լրատվամիջոցների ներկայությամբ բարձրաձայնելու են իրականությունը։