|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները: