|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր առավոտյան իր իսկ տնից առեւանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տանում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ խնդրելով պարզել իրենց որդու գտնվելու վայրը։ Քիչ անց պարզ է դարձել , որ Արմեն Հովսեփյանին տեղափոխել են Դիլիջան, որտեղից Երևան՝ ամենայն հավանականությամբ, ՀՀ Քննչական կոմիտե: